April 26

Առաջադրանք

Շարունակիր պատումը.

Երբ հայրենի տան մասին խոսք է բացվում, մտաբերում եմ մի դեպք, որ հիշողությանս մեջ մանկությունից վառ է մնացել:

Մեր տունը գյուղի ծայրին էր, որտեղ գնում էի ամեն ամառ տատիկիս մոտ: Բարեբախտաբար մեր հարևանությամբ ապրում էր մի շատ բարի կին և ամբողջ ամառ մենք միմյանց տալիս էինք մեր հողի բարիքները: Հիշում եմ նա նաև անուշահամ լավաշ էր թխում մի թոնրի մեջ, որը այնքան հին էր, որ մի օր նույնիսկ կոտրվեց: Նույնիսկ այդ դեպքից հետո նա շարունակում էր մեզ տաք լավաշներ տալ:

Հուլիս ամիսն էր նայում էի այգուն և ամենատարբեր թեմաներով մտածում, հանկարծ մտքիս փչեց, որ ընտանիքներով փռատուն բացենք: Այնքան ուրախ էի, որ այդ պահին վազելով գնացի տատիկիս մոտ այդ հիանալի գաղափարը ասելու համար: Արդեն երեք տարի է անցել այդ օրվանից հետո և հիմա այդ փռում ամենալավ հացն են թխում…