April 11

Վերլուծություն․ «Լռություն» Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամի «Լռություն» պատմությունը անչափ խորը իմաստ ունի, բայց միաժամանակ հասկանալի է, քանի որ իմաստը շատ ակնառու է։ Այս կարճ պատմվածքը նկարագրում է մարդկության հավերժական շատ խնդիրներ, որոնցից են օրինակ՝ պատանիների դեռահասության մաքսիմալիզմը, հասարակության մարդասիրությունը, փոխըմբռնումը և այլն։

Պատմության հերոսը այնպիսի մարդ է, ով սիրում է խորասուզվել իր մեջ և փորձում է մարդկանց մեջ բացասական գծեր չտեսնել։ Կարելի է ասել, որ տոլերանտ լինելը նրա հիմնական հատկանիշն է։

Ամեն ինչ սկսվեց մի հարցից․ «Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք»։ Պարզվեց այո, նա իր կյանքում մեկ անգամ է հարվածել իր դասընկերոջը: Հերոսի հետ սովորել է մի շատ ուշագրավ տղա, ով գրավել է բոլորին իր գիտելիքներով և ուսման մեջ ունեցած հաջողություններով։ Եվ ոչինչ չէր պատահի, եթե մի օր Օձավան Աոկիից բարձր միավոր չստանար։ Աոկին գնահատականի լուրը իմանալուց հետո սկսեց զավեշտալի լուրեր տարածել անարժան գնահատականի մասին, իսկ Օձավան ակամայից հարվածեց նրան։ Նա մի կողմից զղջում էր կատարվածի համար, սակայն ես կարծում եմ, որ դա չարժեր Աոկիի հետ կատարվածի դեպքում։

Օձավան հենց սկզբից էլ գիտեր, որ այս ամենը վատ է ավարտվելու։ Եվ այդպես էլ եղավ…

Սյուժետային հիմնական գիծն այն է, որ կյանքի կողմից մեզ տրված դժվարություններից վախենալ պետք չէ, քանի որ դրանք հաղթահարելը մարդուն դարձնում է ավելի ուժեղ։

Պատմության հղումը՝ «Լռություն» Հարուկի Մուրակամի