September 6

Առաջադրանքներ

1․Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ —Հովհաննես Թումանյան

Նորավեպի իշխան —Գրիգոր Զոհրապ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց —Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ —Մեսրոպ Մաշտոց

Ավարայրի երգիչ —Եղիշե

Սպիտակ սավան —ձյուն

Ֆուտբոլի արքա —Պելե

2․Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Գեղեցիկ, Անուշ, Ազնիվ, Սիրուն, Ազատ, Անթառամ, Համեստ, Քաջիկ,  Տիրուհի, Սրբուհի:

3․Բացիր  հապավումները

ՄԱԿ, ԱՊՀ, ՀԷԿ, ՋԵԿ, բուհ, ՆԳՆ, ՀՀ, ՌԴ, ԱԳՆ։

ՄԱԿ֊ Միավորված ազգերի կազմակերպություն

ԱՊՀ – Անկախ պետությունների համագործակցություն

ՀԷԿ  –  Հիդրոէլեկտրակայան

ՋԵԿ –  Ջերմաէլեկտրակայան

բուհ -Բարձրագույն ուսումնական հաստատություն

ՆԳՆ-Ներքին գործերի նախարարություն

ՀՀ – Հայաստանի Հանրապետություն

ՌԴ – Ռուսաստանի Դաշնությու

ԱԳՆ – Արտաքին գործերի նախարարություն