September 13

Արժեքներ

Պատկերացրու, որ դու հայտնվել ես մի անմարդաբնակ կղզում, որտեղ բացի քեզանից միայն մի ծերունի կա աքսորված։ Այդ ծերունին իր կյանքի վերջին րոպեներին քեզ է վստահում 10 մլն դրամ, որը հավաքել էր իր կյանքի ընթացքում և խնդրում, որ դու, երբ հեռանաս կղզուց, գտնես իր միակ աղջկան ու գումարը հանձնես նրան։ Փախչելով կղզուց՝ դու գտնում ես ծերունու աղջկան և պարզում ես, որ նա ամուսնացել է մի մեծահարուստի հետ և ապրում է շքեղ ագարակում։ Դու մտածում ես՝ արդյոք իմաստ ունի, որ դու այս գումարը հանձնես ծերունու աղջկան, ով դրա կարիքը բացարձակ չունի և ում կյանքում այդ գումարը ոչինչ չի փոխելու, թե միգուցե արժե գումարը նվիրել մի բարեգործական կազմակերպության, որը դրանով կօգնի բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

Վերլուծիր պատմությունը՝ ինչպե՞ս կվարվեիր դու, ի՞նչ արժեքների մասին է խոսվում։

Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ գումարը տալ ծերունու աղջկան, քանի որ դա ծերունու վերջին ցանկությունն էր և ի վերջո այդ գումարը նա հավաքել էր իր ողջ կյանքի ընթացքում՝ իր աղջկա համար: Պատմության մեջ շոշափվոմ էին հետևյալ արժեքները՝

• Ազատություն

• Արդարություն

• Հավասարություն

• Պատասխանատվություն

• Հանդուրժողականություն

• Տոկոնություն

• Հոգատարություն

• Վստահություն

• Բարեվարքություն

• Առաջնորդություն

September 13

Առաջադրանքներ

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անորեն, արդուզարդ, անէական, կտրիձ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուղտապան, ուխտավոր:

2.Գտի′ր հականիշները.

Բուրավետ-գարշահոտ, պինդ-փխրուն, զառամյալ-դեռատի, համր-խոսուն, վախկոտ-խիզախ, խրթին-հեշտ:

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված-սյունապատ, բարձր դիրք ունեցող-բարձրադիրք,  քարից կերտված-քարակերտ, ապակիներով պատված-ապակեպատ, ուղիղ ընթացող-ուղղընթաց,  աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ:

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց

անէական, նախադպրոցական

արմատ — վերջածանց

սերտորեն, տնակ 

նախածանց — արմատ

անտուն, անկիրթ: