January 13

Օր 2, Power Point-ի և Word-ի դասավանդում

Այսօր դասավանդման երկրորդ օրն էր։ Այս անգամ Արևմտյան դպրոցում մեր սովորողները երկրորդ դասարանցիներն էին։ Նրանց հետ մենք սովորեցինք Power Point ծրագիրը։ Մի քանիսը արդեն աշխատել էին այս ծրագրով։ Ահա նրանցից մեկի աշխատանքը և մի քանի նկար ծրագրին ծանոթանալու ընթացքից`

Հաջորդը Հյուսիսային դպրոցն էր։ Այն սովորողները ովքեր երեկ դասին ներկա էին՝ ամփոփման արդյունքում հասկացանք, որ նյութը շատ լավ յուրացրել են։ Իսկ նորեկները այդ ամենը շատ արագ հասկացան նույնիսկ՝ իրենց ընկերների պատասխանները լսելուց հետո։ Եվ իհարկե ծանոթացանք նոր գործիքների հետ։ Անհամբեր սպասում եմ հաջորդ դասընթացին․․․)


Posted January 13, 2022 by elenesayan in category Դիջիթեք

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*