October 6

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ռուս-թուրքական 1877-1878թթ․ պատերազմ

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել
  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

(Պատերազմի պատճառները։ Պատերազմի ընթացքը։)

1870-ականներին թուրքական լծի տակ գտնվող Բալկանյան թերակղզու մի շարք իշխանություններ ոտքի են կանգնում՝ անկախություն ձեռք բերելու։ 1875թ․ ապստամբում են Բոսնիան և Հերցեգովինան, 1876-ին՝ Բուլղարիան։ Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին «սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով շարժում։ Կ․ Պոլսում մեծ տերությունների դեսպանները 1876թ․ դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրությունը բարելավելու ծրագիր։ Աբդուլ Համիդը մերժեց առաջարկությունը։ Ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց և նույն օրը՝ 1877թ․ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը։ Պատերազմը տևեց 10ամիս։ Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Շիպկայի և Պլևնայի մարտերում ռուսները հաղթանակ տարան։ 1878թ․ հունվարի 4-ին նրանք մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ․ Պոլսին։ Կովկասյան ռազմաճակատում ռազմական գործողությունները վարում էր Մ․ Լոռիս-Մելիքովը՝ գլխավորելով 52000-անոց կովկասյան կորպուսը։ 1877թ․ ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան 3 ուղղությամբ։ Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազետն ու Ալաշկերտը։ Թուրքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով, 1877թ․ հունիսին պաշարում են Բայազետի բերդը։ Թուրքական 10 000-անոց զորքը գրոհում է բերդի վրա, որը պաշտպանվում էր փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով՝ մայոր Շտոկվիչի գլխավորությամբ։ Փրկությունը դրսից օգնություն ստանալն էր։ Պաշարվածները ձգտում էին լուր ուղարկել Տեր-Ղուկասովին, սակայն լրատարները բռնվում էին թուրքերի կողմից։ Քրդի շորերեվ ծպտված հայ կամավոր Սամսոն Սեր-Պողոսյանն անցնում է թուրքերի մոտով, լուր տալիս Տեր-Ղուկասովին։ Հայ գեներալին հաջողվում է օգնության հասնել 23 օր Բազետում պաշարվածներին և փրկել նրանց։ Պատմական այդ դեպքն արտացոլվել է Րաֆֆու «Խենթը» վեպում։ Կովկասյան ռազմաճակատի հաջողություններից էր Կարսի գրավումը։ Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվոցին։ II անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհ․ Լազարևին, որը գիշերային գրոգով գրավեց Կարսը։ Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և 500 բարձրաստիճան սպա։ Այդ պատերազմը ոգևորել էր և՛ արևմտահայերին, և՛ արևելահայերին։ Անդրկովկասի տարբեր վայրերում մեծ մասամբ հայերից ձևավորվել էին 8 զորամիավուրումներ։ Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին՝ ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար։ Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և այլն։ Արևմտահայերն ստեղծում էին կամավորական ջոկատներ։ 1878թ․ հունվարին ռուսները գրավեցին Ադրինապոլիսը և մտան Կ․ Պոլսից 12 կմ հեռու գտնվող Սան Ստեֆանո ավանը, որտեղ հունվարի 19-ին կնքվեց զինադադար։

Աղբյուրը և գրականությունը՝ Գայանե Օհանյանի «Հայոց պատմություն»։


Posted October 6, 2022 by elenesayan in category Հայոց պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*