December 8

Բոտուլիզմ

Բոտուլիզմը սննդային թունավորում է: Այն հանդիպում է հազվադեպ, սակայն ծանր հիվանդություն, որը զարգանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից:

Մենք կարող ենք բոտուլիզմով հիվանդանալ տարբեր ճանապարհներով, սովորաբար սննդի միջոցով՝ մեղրից, տնային պայմաններում պատրաստված պահածոներից, պահածոյացված մթերքներից, մսից, ծովամթերքից և հալած պանիրից։ Բոտուլիզմն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց միջև և մենք չենք կարող մեկ այլ մարդուց բոտուլիզմ վարակվել։

Բոտուլիզմի ախտանշանները

• Դուք կարող եք ունենալ աչքերի հետ կապված խնդիրներ, ինչպես օրինակ աղոտ կամ կրկնակի տեսողություն կամ կախվող կոպեր:
• Հնչյունները կուլ տալով խոսելը:
• Կուլ տալու դժվարություն, բերանի ներսում չորություն:
• Մկանային թուլություն, որն սկսվում է ուսերում և թևերի վերևի մասում, ապա տարածվում է դեպի մարմնի ներքևի մասը:
• Ձեր շնչառական մկանները կարող են անդամալուծվել: Ձեր շնչառությունը կարող է դադարել և Դուք կմահանաք:

Բոտուլիզմի կանխարգելումը

Շատ դեպքերում, Դուք կարող եք կանխել բոտուլիզմը հետևյալ քայլերին հետևելով.
• Խուսափեցեք ոչ ճիշտ պահածոյացված կամ փչացած ուտելիքից:
• Բծախնդրորեն մաքրեցեք վերքերը:
• Մի կերակրեք նորածիններին մեղրով:

Հիշենք նաև, որ բոտուլիզմի տոքսինը ոչնչանում է բարձր ջերմաստիճանային պայմաններում, ուստի տանը պատրաստված պահածոները ուտելուց մոտավորապես 10րոպե առաջ պետք է եռացնել։