December 14

ՄԻԱՎ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը։ Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը։ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս։ Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ։ Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները։ Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը։

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։

December 14

Դիմում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից նույն հաստատության ղեկավար՝ Տաթև Բլեյանին:

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, սեմինար պարապմունք կազմակերպելու համար, խնդրում ենք դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ից 13:00 մեզ տրամադրել քոլեջի վերնատունը և միջոցառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11:00-12:00 օգտվել խոհանոցի ծառայություններից և նախապատրաստել որոշակի հյուրասիություն։

Հարգանքներով՝ Էլեն Եսայանից, Արմենուհի Երզնկյանից և Սյուզաննա Պողոսյանից:

Ամսաթիվ՝ 14.12.2022թ․