December 21

ՄԻԱՎ/Ինքնաստուգում

Հարցեր ինքնաստուգման համար՝

1․ Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄիԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության բոլոր փուլերում։

2․ Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

Փոխանցման ուղիները՝ 1) Սեռական ճանապարհ, 2) Արտաընդերային (արյան միջոցով), 3) Մորից երեխային:

3․ Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Թմրադեղեր չօգտագործել, չօգտագործել թեկուզ մեկ անգամ օգտագործած ներակիչներ, խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից:

4․ Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո:

5․ Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով, մորից երեխային՝ հզիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ կամ կրծքով կերակրելիս, սեռական կյանքում մի քանի զուգնկեր ունենլուց․․․

6․ Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,

Բացակա՝ ՄԻԱՎ-ը չի ախտորոշում ոչ մի հետազոտություն պատուհանի շրջանում։ Դա հիվանդության առաջին վեց ամիսների շրջանն է։

7․ Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները։ Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը։

8․ Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս։

9․ ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

Արյուն, սերմնահեղուկ, հեշտոցային արտազատուկներ, մայրական կաթ։

10․ Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն։

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները:

Եթե վարակված մարդը չի հետազոտվում, ապա անգամ 3֊7 տարի անց նա չի կարող իմանալ իր հիվանդության մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ:

12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը:

Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում:

13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:


Posted December 21, 2022 by elenesayan in category Առաջին օգնություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*