November 4

Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

  1. Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։

2. Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։

• Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
• Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

3. Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև։

4. Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Նեգատիվ մեխանիզմներից առանձնացվում են հիմնականում երկուսը՝ աթեիզմը և աշխարհիկությունը։


Posted November 4, 2021 by elenesayan in category Հասարակագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*